Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Էրդողանը 40 000 դոլար փոխհատուցում է պահանջել իրեն վիրավորելու համար

    Էրդողանը 40 000 դոլար փոխհատուցում է պահանջել իրեն վիրավորելու համար

    Էրդողանը 40 000 դոլար փոխհատուցում է պահանջել իրեն վիրավորելու համար
    Սեպտեմբեր 14, 2018 21:48 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը հայց է ներկայացրել Անկարայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։

    Մեղադրող կողմի պնդմամբ՝ Քըլըչդարօղլուն իր կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների նիստի ժամանակ Էրդողանի անձնական իրավունքները ոտնահարող հայտարարություններ է արել։ Հայցադիմումի մեջ նշվել է, որ Էրդողանին ուղղված մեղադրանքները լիովին տեղավորվում են «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հռետորաբանության մեջ և աջակցում են այդ կառույցի նպատակներին։
    «Ինչպես հայտնի է՝ FETÖ-ի ղեկավարությամբ արտասահմանում և մեր երկրի ներսում լայնածավալ արշավ է ընթանում՝ մեր հանրապետության նախագահի վերաբերյալ «միապետի» տպավորություն ստեղծելու նպատակով։ Պատասխանողը և նրա ղեկավարած կուսակցությունն էլ միացել են այդ արշավին և մեծ ջանքեր են թափում՝ մեր նախագահին որպես «միապետ» ներկայացնելու համար։
    Ինչպես պարզվեց 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած փաստերից՝ նշված արշավն, անկասկած, նախաձեռնվել էր հեղաշրջման փորձը արդարացնելու և հաղթանակի հասնելու դեպքում հատկապես արտերկրում դա որպես «միապետի անկում» ներկայացնելու նպատակով։ Պատասխանողն ու իր ղեկավարած կուսակցությունը այդ նպատակով դեռ շարունակում են մեր նախագահի վերաբերյալ անարդար և անհիմն մեղադրանքներ հնչեցնել և ջանք չեն խնայում՝ հանրությանը դրանց իսկության մեջ համոզելու համար։ Այդ պրոպագանդային երկրի ներսում և դրսում ակտիվորեն աջակցում են նաև PKK-ի ( «Քուրդիստանի բանվորական կուսակցություն») և FET–ի տարրերը», – ասված է դատական հայցում։
    Մեղադրող կողմը ընդգծել է, որ ԺՀԿ առաջնորդը նախկինում ևս Էրդողանին ուղղված նմանատիպ հայտարարարություններ է արել։ Այսպիսով, 2018թ․ սեպտեմբերի 9-ին կուսկակցության նահանգային կառույցների ժողովի ժամանակ հնչեցրած արտահայտությունների համար Էրդողանը Քըլըչդարօղլուից 250․000 թուրքական լիրայի (շուրջ 41․000 ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում է պահանջել։
    Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն ներկայացված դատական հայցում նշվել է նաև, որ Քըլըչդարօղլուն խախտել է նաև Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «Հանրապետության նախագահին վիրավորելու մասին» 299-րդ հոդվածը, ուստի պահանջ է ներկայացվել վերջինիս դեմ նաև հանրության անունից քրեական գործ հարուցել։

     

     

    Աղբյուր`   ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top