Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Էրդողանը բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել ընդդիմադիր առաջնորդի դեմ

    Էրդողանը բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել ընդդիմադիր առաջնորդի դեմ

    Էրդողանը բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել ընդդիմադիր առաջնորդի դեմ
    Հունվար 13, 2018 14:09 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։

    Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընի կողմից դատարան ներկայացված հայցում Քըլըչդարօղլուն մեղադրվել է 2018թ․ հունվարի 5-ին Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանի վերաբերյալ սուր վիրավորական հայտարարություններ անելու մեջ։ Ընդդիմադիր առաջնորդից որպես բարոյական փոխհատուցում 150․000 թուրքական լիրա (40․500 դոլար) է պահանջվել։

    Բեշիքթաշի ԺՀԿ-ական թաղապետ Մուրաթ Հազինեդարի՝ աշխատանքից հեռացվելու փաստի դեմ բողոքով հանդես եկած Քըլըչդարօղլուն իր ելույթում ասել էր․

    «Դու մեղադրում ես մեր թաղապետին՝ գյուլենականների (FETÖ) հետ կապի մեջ։ Ես շատ լավ գիտեմ, թե դու որքան լավ գյուլենական ես։ Դու և FETÖ-ն նույն ամանից եք սնվում։ Գիտեմ՝ հիմա այստեղ այսպես խոսելուս համար նորից փոխհատուցման պահանջով դատական հայց կհարուցեք»։

    Էրդողանի փաստաբանի ներկայացրած հայցում մասնավորապես նշված է․ «Մեր հանրապետության նախագահի վերաբերյալ պատասխանողի կողմից կատարած հայտարարությունները, որոնցով փորձ է արվում նախագահին մեղադրել FETÖ-ի հետ կապի մեջ, պետք է գնահատել որպես CHP-FETÖ կապի քողարկման ու ուշադրություն շեղելու փորձ․ մի կապ, որն արդեն հնարավոր էլ չէ քողարկել»։

    Դատական հայցում նշվել է նաև, որ Քըլըչդարօղլուի հայտարարությունները չի կարելի արդարացնել խոսքի ազատության իրավունքով, քանի որ դրանք ոտնահարում են ուրիշի անձնական կյանքի իրավունքը։

    Աղբյուրը`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top