Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Արցախ » Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է ԼՂ հարցը քննարկել Պուտինի հետ

    Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է ԼՂ հարցը քննարկել Պուտինի հետ

    Նոյեմբեր 13, 2017 20:28 Արցախ, Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    169420_src

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ:

    Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ դրա համար Թուրքիան ամեն հնարավոր բան անում է:

    Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կվերացվեն բոլոր  առևտրային սահմանափակումները: Բացի այդ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը կհեշտացնի վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին:

    Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այցի ընթացքում  բացի ռուս -թուրքական հարաբերություններից, Պուտինի հետ կքննարկի նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ՝ այդ թվում Սիրիայի հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

    «Մտադրություն ունեմ Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը»,-ասել է Էրդողանը:

    ermenihaber.am

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top