Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ. Նեթանյահու

    Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ. Նեթանյահու

    Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ. Նեթանյահու
    Մայիս 16, 2018 12:41 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որի ժամանակ նա «ցեղասպանություն» էր անվանել Գազայի հատվածում տեղի ունեցած բախումները. հաղորդում է Ermenihaber-ը:

    Երևան Տոնավաճառ

    «Էրդողանը հանդիսանում է ամենամեծ աջակցողներից մեկը «Համասին»։ Այդ իսկ պատճառով նա, անկասկած, լավ գիտի, թե ինչ բան է ահաբեկչությունը և կոտորածը։ Իրեն խորհուրդ եմ տալիս, որ մեզ բարոյականության խրատներ չտա։ Մարդ, ով հազարավոր թուրք զինվորների է ուղարկում Կիպրոս այնտեղի օկուպացիային աջակցելու համար, մարդ, ով ներխուժում է Սիրիա, իրավունք չունի մեզ խրատներ տալ, այն դեպքում, երբ մենք ընդամենը մեզ ենք պաշտպանում «Համասից»։ Էրդողանը, ում ձեռքերը թաթախված են Սիրիայում և Թուրքիայում ապրող անթիվ քրդերի արյան մեջ, վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»,- ասել է Նեթանյահուն։

    Հիշեցնենք, որ բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին բողոքի զանգվածային գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների գործողությունների դեմ:

    Աղբյուրը`    www.Gov.il


    Նման թեմաներ

    scroll to top