Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները (տեսանյութ)

    Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները (տեսանյութ)

    Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները (տեսանյութ)
    Փետրվար 9, 2018 14:48 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները:

    Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են «Քրդի մալը (ապրանքը) հալալ է»:

    Նշվում է, որ նմանատիպ դեպքերը հաճախակի բնույթ են կրում. «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողության սկզբից ի վեր կողոպտվել են Աֆրինի սահմանային գյուղերի շատ բնակիչների տներ ու անասնագոմեր:

    Քրդական գործակալության տվյալներով Թուրքիայի նախաձեռնած գործողության 20 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 150 խաղաղ բնակիչ:

    Աղբյուր`  Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top