Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները

    Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները

    Փետրվար 8, 2018 20:26 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները:

    Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են «Քրդի մալը (ապրանքը) հալալ է»:

    Նշվում է, որ նմանատիպ դեպքերը հաճախակի բնույթ են կրում. «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողության սկզբից ի վեր կողոպտվել են Աֆրինի սահմանային գյուղերի շատ բնակիչների տներ ու անասնագոմեր:

    Քրդական գործակալության տվյալներով Թուրքիայի նախաձեռնած գործողության 20 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 150 խաղաղ բնակիչ:

    Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Այս պահի դրությամբ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների սպանված քուրդ զինյալների թիվը կազմում է 999-ը։

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top