Գլխավոր Լուրեր Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

1
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Խոսվել է նաև Լիբիայի ճգնաժամի մասին: Երկու նախագահները հայտնել են, որ կողմ են Լիբիայում հրադադարի անհապաղ հաստատմանը: Էրդողանը նաև ցավակցել է Պուտինին Բարենցի ծովում ռուսական սուզանավի վթարի ժամանակ նավաստիների մահվան համար: