Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » Լուրեր » Էրեբունիում անչափահասների նկատմամաբ բռնության գործն ուղարկվել է դատախազին

    Էրեբունիում անչափահասների նկատմամաբ բռնության գործն ուղարկվել է դատախազին

    Էրեբունիում անչափահասների նկատմամաբ բռնության գործն ուղարկվել է դատախազին
    Հունիս 13, 2018 19:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Էրեբունու վարչական շրջանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից անչափահասների նկատմամբ ապրիլի 20-ին կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

    Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, Ս. Հակոբյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գ. Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս. Բաղդասարյանին և Վ.Մ խիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

    Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

    Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

    Նման թեմաներ

    scroll to top