Գլխավոր Լուրեր Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են գրպանահատին

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են գրպանահատին

2
0

Հունիսի 6-ին՝ ժամը 22.00-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ–ի հաշվապահ և հայտնել, որ միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և 73 հազար դրամ:

Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել Կապանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու և մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի:

Պարզվել է, որ գողությունը կատարել է դավիթաշենցին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր: