Գլխավոր Լուրեր Էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ. Հրապարակ

Էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ. Հրապարակ

6
0

Էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների թեկնածուների թվում է նաեւ հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որը վերջերս վերադարձել է Արցախից, որտեղ ժամկետային զինվորական ծառայության էր։ Նրա առաջադրումն արդեն գովեստների հրավառություն ու ոգեւորության «սմայլիկների» տարափ է առաջացրել Ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Է՛լ «երկրի նվիրյալ» ու «հեղափոխության պահապան», է՛լ ՔՊ-ին ուշքի բերող եւ այլն։

Հատկապես ուրախ են Վիլենի իգական սեռի «ֆրենդները»։ Կարելի է ասել, որ լայն ճանաչումը նա ձեռք է բերել սոցցանցերում համարձակ ու կոշտ, հաճախ հայհոյախառն գրառումների շնորհիվ, որոնք անում էր «Նավակ ճոճող» անվան տակ

«Դուք հայտարարում եք, որ ամրապնդելու եք կուսակցական կառույցները։ Ի՞նչ է դա նշանակում»։ Մեր այս հարցին Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց․  ոչ թե ամրապնդելու է, այլ ստեղծելու է զրոյից։ «Այս պահի դրությամբ մենք չունենք տարածքային կառույցներ, բայց ունենք 8-10 հազար դիմումներ՝ անդամակցության, բայց չգիտենք, թե այդ մարդիկ ովքեր են, որն է այն հանգամանքը, որ իրենք հեղափոխության ընթացքում կամ հեղափոխությունից հետո որոշել են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն է նրանց շարժառիթը, նոր ըստ այդմ արդեն կառուցել տարածքայինները»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: