Գլխավոր Լուրեր Էս ի՞նչ պատմություն է. Փաշինյանը զանգահարեց Օսիպյանին

Էս ի՞նչ պատմություն է. Փաշինյանը զանգահարեց Օսիպյանին

1
0

Նորագավիթի մաքսատուն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ մոտեցավ քաղաքացիներից մեկը եւ դժգոհեց, որ ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ գոյություն չունի. «Ոչ ոքի չեն տրամադրում, մեր հարեւան երկրների քաղաքացիները գալիս են, մեզնից մեքենա չեն տրամադրում, ասում են՝ ժեշտը չունենք»,- ասաց քաղաքացին:

Քանի որ խոսքը հայկական պետհամարանիշերի մասին է, վարչապետը զանգահարեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին. «Պարո´ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, եւ մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում պետհամարանիշ չկա, որովհետեւ թիթեղ չկա, պարզվում է, էս ի՞նչ պատմություն է»,- հարցրեց Փաշինյանը:

Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը, որը ներկրվում է Հայաստան, արդեն դուրս է եկել Փոթիից։  Ոստիկանապետի խոսքով՝ Հայաստանում թիթեղ չկա, որովհետեւ նախատեսվածից ավելի մեքենա է ներկրվել:

Փաշինյանի արձագանքին, թե պետք էր կանխատեսել դա, Օսիպյանն ասաց՝ իրենց կանխատեսածից ավելին է եղել: «Դե արագացրեք»,- ասաց վարչապետը: