Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

    Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

    Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
    Հունվար 12, 2018 17:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին:

    Երևան Տոնավաճառ

    Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ մանրամասնելով, որ Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, ըստ որի՝ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

    Հիշեցնենք՝ փաստաթութղը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Հայաստանն ու Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները:

     


    Նման թեմաներ

    scroll to top