Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի փաստաթուղթը

    Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի փաստաթուղթը

    Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի փաստաթուղթը
    Հունվար 12, 2018 19:22 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Երեկ հայտնի դարձավ, որ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, դառնալով ԵՄ առաջին երկիրը, որ վավերացրել է այս փաստաթուղթը:

    Այս կապակցությամբ երկու դիտարկում ավելացնեմ՝

    1. Էստոնիայի պարագայում երկրի իրավական ընթացակարգերը չեն պահանջել համաձայնագրի քննարկում և վավերացում էստոնական խորհրդարանի կողմից, դա արվել է գործադիր իշխանության մակարդակով:
    2. Էստոնիայի կողմից վավերացման փաստը ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության Խորհրդի Տեղեկագրում այն հրապարակելուց հետո:

    Նման թեմաներ

    scroll to top