Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը

    Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը

    Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը
    Հունիս 24, 2019 15:06 Իրավական, Լուրեր A+ / A-

    Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի:  Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանից:

    Մհեր Հակոբյանը հայտնել է, որ դատարանի վճիռն ու իրենց հայցը, ըստ էության, համընկել են. «Մեր հայցը բավարարվել է այն հիմքով, որ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած  ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հետեւաբար՝ Էթիկայի հանձնաժողովը իրավասու չէր ընդունելու այդ հայտարարագրերը»:
    Ինչ վերաբերում է դրանք ոչնչացնելուն, ըստ փաստաբանի՝ դա բխում է Սահմանադրությունից եւ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքից, սակայն քանի դեռ հանձնաժողովը բողոքարկում է դատարանի որոշումը, հայտարարգրերը չեն ոչնչացվի:

    Նշենք, որ հունիսի 12-ին գործն ուղարկվել է Վարչական վերաքննիչ դատարան: Նիստը օրը դեռեւս հայտնի չէ:


    Նման թեմաներ

    scroll to top