Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել

    Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել

    Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել
    Հունիս 12, 2019 12:11 Բլոգ, Լուրեր A+ / A-

    ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է. «Հարգելի ընկերներ, FIP կայքը /Դանիել Իոաննիսյան/ նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը:

    Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել` այն բանի համար, որ ես անփորձությամբ գրանցել եմ գույք, որը փաստացի տիրապետել եմ, փոխանակը պետք է գրանցեի այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ:

    Բնական է, խոսք չի եղել և չի կարող լինել նախկինում ինձ վերագրված Էապես հարստանալու, կեղծ տեղեկություններ գրելու, ինչպես նաև չհիմնավորված գումարի կամ 7 մլն դրամ չհիմնավորելու մասին:

    Նյութի անունը ընտրվել է հատուկ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ հանցանք եմ գործել, իսկ իրենք բացահայտել են:

    Հայցում եմ Ձեր ներողամտությունը այս թեմային կրկին անրադառնալու համար, անում եմ սա զուտ Ձեր առջև հաշվետու լինելու, ինչպես նաև հանրությանը մանիպուլյացիաներից զերծ պահելու համար»:

    Հիշեցնենք՝ օրեր առաջ  Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը մեզ հետ զրույցում  ասել էր, որ կեղծ տվյալներ հայտարարագրելու կամ ապօրինի հարստանալու մասին խոսք լինել չի կարող:

     


    Նման թեմաներ

    scroll to top