Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » ժամանց » Էժան ավիատոմսեր ձեռք բերելու շահավետ տարբերակներ

    Էժան ավիատոմսեր ձեռք բերելու շահավետ տարբերակներ

    Էժան ավիատոմսեր ձեռք բերելու շահավետ տարբերակներ
    Հունվար 10, 2018 13:07 ժամանց, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Մարդկանց թվում է, թե մոտ 2500 դրամով ինքնաթիռի տոմս ձեռք բերելն անիրական է. սակայն դա այդպես չէ, եթե իմանաք որոնման որոշ գաղտնիքներ. գրում է Adme.ru-ն:

    Լրատվակայքը ներկայացրել է ինքնաթիռի էժան տոմս գտնելու տարբեր եղանակներ:

    Տոմս գնելու ամենաբարենպաստ ժամանակը

    • 60 օրվա կանոնը. նախքան ճանապարհորդությունը չվերթեր փնտրեք 1,5-2 ամսից ոչ շուտ կամ ոչ ուշ:
    • Տոմս գնեք հունվարի կեսից մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում:
    • Փորձեք տոմսեր ձեռք բերել երեքշաբթի օրերին` ժամը 14:00-16:00-ը:
    • Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը (ցերեկը) թռիչքների ամենացածր գներն են:

    24 ժամվա կանոնը

    Չվերթն ամրագրելուց հետո ստուգեք տոմսերը հաջորդ առավոտյան. հաճախ գնելուց հետո որոնման համակարգը թարմացվում է, և կարող է ձեզ ավելի էժան տարբերակներ առաջարկել: Այս դեպքում դուք կարող եք փոխել ամրագրումը` առաջին օրվա համար վճարելով չնչին տուգանք կամ ընդհանրապես խուսափել դրանից: Դա կախված է փոխադրող ընկերությունից և ամրագրման հարթակից: Yapta.com ծառայությունը փոխարինելու դեպքում կարող է օգտակար լինել:

    Ամենաբյուջետային ավիաընկերությունները

    Եվրոպական ամենաբյուջետային ավիաընկերություններից մեկը Ryanair-ն է. այն հայտնի է իր խենթ ակցիաներով: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ 2020-ին իր թռիչքները կարող են անվճար դառնալ:

    Ամենաէժան ավիատոմսերի որոնման համակարգեր

    Համակարգերի աշխատանքը շատ պարզ է. դրանք հարյուրավոր փոխադրողների շարքում փնտրում են ուղևորի համար ամենաշահեկան և էժան տարբերակները:

    Ամենահայտնի որոնման համակարգերն են՝

    scroll to top