Գլխավոր Բլոգ Էժանագին զրպարտանքների պակաս, կարծես թե, չի զգացվում. մարզպետ

Էժանագին զրպարտանքների պակաս, կարծես թե, չի զգացվում. մարզպետ

2
0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուքում»  անդրադարձել է  կառավարության առաջ բողոքողին, որը հայտարարում է՝   մարզպետի եղբայրը ծեծել է նրան: Մարզպետը գրել է. «Քաղաքական «պատվիրատուների» և վերջիններիս կողմից բեմադրվող` էժանագին զրպարտանքների պակաս, կարծես թե, չի զգացվում. կոնկրետ այս դրվագի հետ կապված` հռետորական 2 հարց միայն`

֊ ինչու է հենց այսօր այս զրպարտող ակցիան իրականացվում,
֊ ինչու է սույն պարոնը զինվորական համազգեստով իրականացնում այս ակցիան։ծ (ըստ ամենայնի` նոր գնված):

Ինչևէ, ևս մեկ անգամ ամրագրում ենք` ՕՐԵՆՔԻ գերակայություն Կոտայքում ունենալու՛ ենք` անկախ մեծ ու փոքր ուժի կենտրոններից իմ անձի և գործունեության դեմ սանձազերծված զրպարտիչ և շինծու արշավից»: