Գլխավոր Աշխարհ «Facebook»-ը փակել է 5.4 միլիարդ կեղծ հաշիվ. CNN

«Facebook»-ը փակել է 5.4 միլիարդ կեղծ հաշիվ. CNN

18
0

Նախօրեին՝ նոյեմբերի 13-ին, Facebook սոցիալական ցանցը հայտնել է, որ այս տարվա ընթացքում փակել է մոտ 5.4 միլիարդ կեղծ հաշիվներ,  երեխաների նկատմամբ բռնության և ինքնասպանության վերաբերյալ միլիոնավոր գրառումներ՝ ի նշան սոցիալական մեդիայի կողմից մանիպուլյացիայի և ապատեղեկատվության դեմ շարունակական պայքարի։ Այս մասին գրում է CNN-ը։

2018թ.-ին փակվել էր 3,3 միլիարդ կեղծ հաշիվ։

Ապրիլ-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, Facebook-ի հաղորդմամբ, այն փակել է 3,2 միլիարդ կեղծ հաշիվներ:

«Մենք բարելավել ենք կեղծ, շահագործող հաշիվներ ստեղծելու փորձերը հայտնաբերելու և արգելափակելու մեր կարողությունը», — ասված է ինտերնետ-հսկայի թափանցիկության վերջին զեկույցում:

Ուսումնասիրված արդյունքներից մեկն էլ վերաբերում է ատելության խոսքին. Սոցիալական ցանցում հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հեռացվել է ավելի քան 7մլն ատելության խոսք, որը 60 տոկոսով աճել է ապրիլ- հուլիսի համեմատ։