Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Facebook-ը «մատը ներքև» կոճակ է փորձարկում

    Facebook-ը «մատը ներքև» կոճակ է փորձարկում

    Facebook-ը «մատը ներքև» կոճակ է փորձարկում
    Փետրվար 9, 2018 23:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Facebook-ը նոր՝ «մատը ներքեւ» կոճակի թեստավորումն է սկսել, որը հնարավորություն կտա թաքցնել մեկնաբանությունները եւ դրանց արաձագանքել:

    Սոցցանցի ստեղծողները պնդում են, որ նոր գործառույթը «dislike» կոճակը չէ, որի ներդրման մասին շատ օգտատերեր էին խնդրում:

    «Մենք ուսումնասիորւմ ենք գործառույթը, որը մարդկանց թույլ կտա հանրային էջերում հաղորդագրությունների մեկնաբանությունների մասին արձագանքներ թողնել:

    Այս գործառույթը հասանելի է դեռ միայն ԱՄՆ մի խումբ բնակիչների համար»,-BBC-ի փոխանցմամբ՝ նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

    «Մատը ներքեւ» կոճակը հնարավորություն է տալիս թաքցնել ընտրված մեկնաբանությունները, որից հետո օգտատերը կարող է մեկնաբանությունները նշել որպես «վիրավորական»,  «շփոթություն առաջացնող» կամ «թեմայից դուրս»: Սա չի ադզի այլ մարդկանց համար հաղորդագրությունների տեսանելիության վրա, ինպես նաեւ նորությունների ժապավենում դրանց վարկանիշի վրա:

     

    Նման թեմաներ

    scroll to top