Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » Facebook-ը նոր խնդիրներ է ստեղծել օգտատերերի համար

Facebook-ը նոր խնդիրներ է ստեղծել օգտատերերի համար

Օգոստոս 8, 2017 14:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Untitled

Վերջին մի քանի օրերին շատացել են օգտատերերի բողոքներն այն մասին, որ երբ Facebook-ում ցանկանում են կիսվել հղումով, խնդիրներ են առաջանում նկարի հետ կապված, այսինքն` տվյալ հղումն ակտիվացնելիս էջում բերում է լրիվ ուրիշ նկար, որը ոչ մի կապ չունի տվյալ հղման հետ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն Araratnews.am-ի զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ Facebook-ն ընդհանուր առմամբ ինչ-որ տեխնիկական խնդիրներ ունի. «Երեկ նույնիսկ որոշ ժամանակ ամբողջ աշխարհում շատերի համար Facebook-ը  չի աշխատել: Այսինքն` երևում է` ինչ-որ բան են փոխում, ծանրաբեռնվածություն Է: Շատ խնդիրներ կարող են user-ից  user չերևալ, կախված, թե Facebook-ի որ սերվերին են կպած: Օրինակ` ինձ մոտ երեկ երեկոյան նկարները բեռնել (load) չէին լինում, միգուցե նույն խնդրի հետևանքն է»:

Սամվել Մարտիրոսյանը նաև հավելեց, որ խնդիրներ են եղել նաև Instagram-ի հետ. «Ընդհանուր ոչ միայն Facebook-ի հետ ինչ-որ խնդիր կա, այլ նաև Instagram-ի: Դա նշանակում է, որ իրենք գլոբալ սերվերային ինչ-որ խնդիրներ ունեն»:

122488199673267500288781848048447njpg
scroll to top