Հինգշաբթի , 18 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Facebook-ը խստացրել Է ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը

    Facebook-ը խստացրել Է ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը

    Facebook-ը խստացրել Է ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը
    Մայիս 15, 2019 14:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Facebook սոցիալական ցանցը Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո խստացնում Է Facebook Live-ի հեռարձակումների քաղաքականությունը եւ ժամանակավորապես կարգելի ուղիղ եթեր դուրս գալ այն օգտատերերին, որոնք խախտում են ցանցի մի շարք կանոններ:

    Մասնավորապես, Facebook Live-ը խոստանում Է ժամանակավորապես արգելափակել հեռարձակումների օգտագործումն այն օգտատերերի համար, ովքեր «տալիս են ահաբեկչական խմբավորման հայտարարության հղումն առանց համատեքստի»:
    Մարտի 15-ին Քրայսթչերչի (Հարավային կղզի, Նոր Զելանդիա) երկու մզկիթներում տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով, ոստիկանության վերջին տվյալներով, զոհվեց 50 մարդ, եւս 50-ը տուժեց: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը տեղի ունեցածը որակեց ահաբեկչական գործողություն: Սպանության մեղադրանքներ են առաջադրվել 28-ամյա ավստրալացի Բրենտոն Թարանթին: Թարանթը տեսագրել Է մզկիթներից մեկի վրա հարձակումը եւ ուղիղ հեռարձակում վարել սոցիալական ցանցերում:

    Ինչպես հայտնել Է Facebook-ի մամուլի ծառայությունը, հրաձգությունից հետո առաջին 24 ժամում հեռացվել Է 1,5 միլիոնից ավելի տեսագրություն, որոնցում պատկերված Է եղել Քրայսթչերչում կատարված հրաձգությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


    Նման թեմաներ

    scroll to top