Գլխավոր Լուրեր Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց աղետների պատրաստվածության գնահատման ԱՄՆ թիմին

Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց աղետների պատրաստվածության գնահատման ԱՄՆ թիմին

2
0

Մայիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԱՄՆ
Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման թիմին:
Թիմի կազմում են ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP) ղեկավար Սքոթ Մորլենդը, ծրագրի համակարգող Կարլ Ֆրանցը, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Սթիվըն Չուն և գրասենյակի ներկայացուցիչներ Անի Մելքումյանն և Գևորգ Հայրապետյանը:
Թիմի մասնագետների՝ Հայաստան այցելության նպատակը աղետների պատրաստվածության և արձագանքման հարցերի վերաբերյալ համապետական գնահատում կատարելն է:
Համապետական ձևաչափով գնահատումը կատարվելու է առաջին անգամ: Հանդիպման
շրջանակներում քննարկման առարկա դարձան Հայաստանի ազգային արձագանքման համակարգի, պատրաստվածության, արձագանքման կարողությունների, քաղաքացիական իշխանություններին՝ պաշտպանական կառույցների աջակցության, փոխադարձ օգնության կազմակերպման պլանավորման և վարժանքների անցկացման հետ կապված հարցերը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց աղետների ռիսկերի
նվազեցման, կանխարգելման մեր երկրում գործող հայեցակարգը, ըստ որի՝ ԱԻՆ-ը աղետների դեպքում պետական լինազոր մարմինն է, իսկ մյուս գերաստեսչությունները՝ օժանդակող:
Այս իմաստով, բոլոր պետական գերատեսչություննները ունեն աղետներին դիմակայելու իրենց պլանները, որոնք, անհրաժեշտության դեպքում՝ համաձայնեցնում են ԱԻՆ-ի հետ:
Նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց մեր երկրում առկա խնդիրներին՝ նշելով, որ
Հայաստանում գրանցվում են աղետների գրեթե բոլոր ձևերը, նաև ունենք ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացված տեխնածին աղետների վտանգ: Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն թաղամասում կա թունաքիմիկատների գերեզմանոց, իսկ տարբեր գործարաններում, քիմիական տարաբյութ թափոններ:

Ըստ նախարարի՝ ՀՀ տարածքում ունենք վարարումների, սողանքների, անտառային հրդեհների, երկրաշարժերի ռիսկեր:
Այս առումով՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց աղետների կանխարգելումը, որին հնարավոր է
հասնել կրթվածության, վարժանքների, արդիական տեխնիկային տիրապետելու և փրկարարի առաքելությունը գիտակցելու համատեղմամբ:
Սքոթ Մորլենդը նշեց, որ թիմը առաքելության շրջանակներում հանդիպումներ է ունենալու նաև այլ պետական գերատեսչություններում:

Ըստ Կարլ Ֆրանցի՝ գնահատումն իր մեջ ընդգրկելու է բոլոր համապատասխան կառավարական գերատեսչությունները և նպատակ է ունենալու տեղեկություններ հավաքել պատրաստվածության ու արձագանքման հարցերի վերաբերյալ։
Գնահատման արդյունքները արտացոլվելու է գրավոր զեկույցում, որն էլ հետագայում
օգտագործվելու է երկկողմ համագործակցության և աջակցության առաջնահերթությունները հատկանշելու համար։