Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր

    Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր

    Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր
    Հուլիս 17, 2019 16:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային և Այրիվանքի լողափեր: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից։

    Նախարարն ուսումնասիրել է կատարված աշխատանքները և անձնակազմին հանձարարել սերտ և համագործակցված աշխատանք իրականացնել Սևանի ազգային պարկի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով:

    Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

    Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ փրկարարի աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերումունքն է, որը պահանջում է շուրջօրյա պատասխանատվություն և նվիրում:


    Նման թեմաներ

    scroll to top