Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ֆեյսբուք»-ը կթարմացնի դիզայնը

    «Ֆեյսբուք»-ը կթարմացնի դիզայնը

    «Ֆեյսբուք»-ը կթարմացնի դիզայնը
    Մայիս 1, 2019 21:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նոր դիզայնի արդյունքում կհրաժարվի կապույտ գույնով ձևավորումից և այսուհետ հանդես կգա ավելի բաց գույների մեջ: Այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

    Մասնավորապես, կայքի վերին հատվածում գտնվող կապույտ գույնը կվերանա: Ցուկերբերգը հայտնել է, որ այսուհետ ավելի մեծ շեշտ է դրվելու ֆեյսբուքյան խմբերի և «սթորիների» վրա («սթորիները» կայքում ներբեռնվող լուսանկարներն են, որոնք հասանելի են լինում հրապարակումից հետո միայն 24 ժամվա ընթացքում):

    Ընկերությունը մտադիր է նաև նոր ֆունկցիաներ ավելացնել, որոնք թույլ կտան ավելի հեշտ գտնել ընդհանուր հետաքրքրություն ունեցող ընկերներ:

    «Ֆեյսբուք»-ն օրական ունի 1.56 մլրդ ակտիվ օգտատեր: Նշենք, որ ընկերությանն են պատկանում նաև Messenger, WhatsApp և Instagram հավելվածները:

     


    Նման թեմաներ

    scroll to top