Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » Ֆեյսբուքի ժապավենի փոփոխության պատճառով Ցուկերբերգը կորցրել է 3 մլրդ ԱՄՆ դոլար

    Ֆեյսբուքի ժապավենի փոփոխության պատճառով Ցուկերբերգը կորցրել է 3 մլրդ ԱՄՆ դոլար

    Ֆեյսբուքի ժապավենի փոփոխության պատճառով Ցուկերբերգը կորցրել է 3 մլրդ ԱՄՆ դոլար
    Հունվար 14, 2018 15:17 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ֆեյսբուք սոցիալական ցանցի արժեթղթերը 4,5 տոկոսով արժեզրկվել են այն բանից հետո, երբ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է լրատվական ժապավենում ակնկալվող փոփոխությունների մասին:

    Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են Nasdaq-ի տվյալները:

    Ցուկերբերգին են պատկանում ընկերության բաժնետոմսերի 14 տոկոսը, որոնց գինը նվազել է 3,2 մլրդ ԱՄՆ դոլարով՝ հասնելով 74 մլրդ-ի:

    Ավելի վաղ Ֆեյսբուքի ղեկավարը հայտնել էր, որ նախատեսվող փոփոխություններն ուղղված են լինելու միջանձնային շփումների ամրապնդմանը և հանրային օգտատերերի կողմից հրապարակվող նյութերի ծավալի նվազեցմանը: Նրա խոսքով՝ ժապավենում նվազելու են ընկերությունների, բրենդների և լրատվամիջոցների հրապարակումները:

    Նման թեմաներ

    scroll to top