Գլխավոր Լուրեր ՀՖՖ-ն մեծ քանակությամբ անվճար տոմսեր է բաժանել. ՀՖՖ պարզաբանումը

ՀՖՖ-ն մեծ քանակությամբ անվճար տոմսեր է բաժանել. ՀՖՖ պարզաբանումը

9
0

«Եվրո 2019»-ի բացման՝ Հայաստան-Իսպանիա, խաղում «Հանրապետական» մարզադաշտը մարդաշատ լիենոլւ համար ամեն հնարավոր բան արվել է: Այդ առիթով անվճար տոմսեր է բաժանել տարբեր կազմակերպությունների: Այս մասին հայտնել են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Ինչպես հաղորդում է armtimes.com -ը  հուլիսի 14-ին, բացման խաղից առաջ ինչպես սոցցանցերում, այնպես էլ դրանից դուրս մարդիկ բարձրաձայնում էին, որ չեն կարողացել ձեռք բերել «Հանրապետականի» արևմտյան ու արևելյան տրիբունաների տոմսեր: Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ ՀՖՖ-ն մեծ քանակությամբ անվճար տոմսեր է բաժանել:

ՀՖՖ-ից նշեցին, որ իրենք տոմսեր են տվել հայտ ներկայացրած կազմակերպություններին: Գումարած դրան անվճար տոմսեր են տրամադրել կարիքավոր խմբերին, ուսխորհուրդներին, երիտասարդներին, հաշմանդամների միույթյուններին: Բացի այդ՝ անվճար տոմսեր են նվիրել տարբեր ակցիաների, մրցույթների շրջանակներում:

Մարզադաշտ ներկա է եղել 10200 հանդիսական:

Նշենք, որ մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019 մեկնարկել է երեկ՝ հուլիսի 14-ին: Ավարտվում է 27-ին: Խաղերն անց են կացվում «Հանրապետականում», «Բանանցում» եւ Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում: Տոմսերն արժեն 200-500 դրամ: «Հանրապետականի» տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանցի» տարածքում եւ ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրի հանդիպումների տոմսերը