Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ՖԻՖԱ-ն ներողություն է խնդրել ԱԱ-2018-ի տոմսերի վաճառքում խնդիրների համար

    ՖԻՖԱ-ն ներողություն է խնդրել ԱԱ-2018-ի տոմսերի վաճառքում խնդիրների համար

    ՖԻՖԱ-ն ներողություն է խնդրել ԱԱ-2018-ի տոմսերի վաճառքում խնդիրների համար
    Մարտ 14, 2018 16:08 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Twitter -ի իր  էջում ներողություն է խնդրել երկրպագուներից Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի  առաջնության տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրների համար: Կազմակերպությունում խափանումը պատճառաբանել են խաղերին ներկա լինելու ցանկացողների մեծ թվով. այս մասին հաղորդել է РБК-ն:

    Երևան Տոնավաճառ

    Երկրպագուները խնդիրների են հանդիպել տոմսերի համար վճարելիս: Տոմսերն առցանց գնելիս հետաձգումները հասել են մի  քանի ժամի:

    «Մենք ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր այսօր տոմսեր գնելիս դժվարությունների են հանդիպել: Մենք տեսել ենք ձեր բոլոր հաղորդագրությունները և լրիվ հասկանում ենք ձեր մտահոգությունները: Ինչպես մենք պարզել  ենք, խնդրի պատճառը երկրպագուների հսկայական թիվն է, որոնք փորձում են տոմսեր ձեռք բերել: Մենք շնորհակալ ենք ձեզ սպասելու համար»,- արձագանքել  է ՖԻՖԱ-ն երկրպագուների բողոքներին:

    Ավելի  ուշ  կազմակերպիչները հրապարակել են ևս մեկ հաղորդագրություն, որում առաջարկել են վճարելիս դժվարությունների բախված բոլորին հատուկ  ձևաթուղթ լրացնել:

    Հիշեցնենք, որ ֆուտբոլի  աշխարհի առաջնության տոմսերի վաճառքի երկրորդ փուլն սկսվել  է մարտի 13-ից` ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում: Նախօրեին ՖԻՖԱ-ն հայտարարել էր, որ դատելով տոմսերի վաճառքից` երկրպագուների ամենամեծ խմբեր կլինեն ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Գերմանիայից, Կոլումբիայից և Մեքսիկայից:


    scroll to top