Գլխավոր Լուրեր Financial Times. «Ստամբուլի ընտրությունների չեղարկումը ավելացրել է քաղաքական քաոսի վտանգը»

Financial Times. «Ստամբուլի ընտրությունների չեղարկումը ավելացրել է քաղաքական քաոսի վտանգը»

3
0

Բրիտանական հեղինակավոր «Financial Times» թերթն անդրադարձել է Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու և դրանք հունիսի 23-ին նորից անցկացնելու մասին որոշմանը։

Հրապարակված հոդվածում մասնավորապես նշվում է, որ Թուքրիայում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ Էրդողանին  ուղղված քննադատությունների ալիքը ահագնանալու է և երկրում քաղաքական առումով քաոսային իրավիճակ կարող է սկիզբ առնել։

Պարբերականը մեջբերել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության  փոխնախագահ Օնուր Ադըգյուզելի այն խոսքերը, որ ԱԶԿ-ի հետ ընտրական պայքարի մեջ մտնելը թույլատրելի է, բայց հաղթելը՝ անթույլատրելի։

«Financial Times»-ը հիշեցնում է, որ դեռևս մեկ ամիս առաջ Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի կոչն ուղղված Էրդողանին՝ եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու և ընտրությունների արդյունքները ընդունելու վերաբերյալ։

Տնտեսական առումով ևս այս որոշումը, ըստ բրիտանական թերթի, շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ ներդրողների վստահության և թուրքական լիրայի արժեզրկման տեսանկյունից։

 

Աղբյուր` ermenihaber.am