Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք «Սպայկային»․ նախարարի պաշտոնակատար

    Ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք «Սպայկային»․ նախարարի պաշտոնակատար

    Ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք «Սպայկային»․ նախարարի պաշտոնակատար
    Ապրիլ 15, 2019 14:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ֆինանսական խնդիրների դեպքում գյուղատնտեսության նախարարությունը կօժանդակի «Սպայկա» ընկերությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

    «Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ չի շարունակի մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ, մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե «Սպայկային», թե մյուս ընկերություններին, դրա համար ունենք հատուկ ծրագիր և ֆինանսական ռեսուրսներ։ Այնպես որ, կարծում եմ՝ այդ ֆինանսական ռեսուրսների խնդիրը չպետք է ունենանք»,- ասաց նա։

    Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ «Սպայկան» արտահանում է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 20 տոկոսը. «Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողներ, խրախուսում ենք նրանց մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ որովհետև դրա կարիքը ունենք»:


    Նման թեմաներ

    scroll to top