Գլխավոր Լուրեր Ֆիրդուսում աշխատանքները չեն մեկնարկում, քանի որ հողատարածքների խնդիր կա․ Մեսչյան

Ֆիրդուսում աշխատանքները չեն մեկնարկում, քանի որ հողատարածքների խնդիր կա․ Մեսչյան

4
0

Ֆիրդուսի թաղամասում մեծածավալ աշխատանքները դեռևս չեն մեկնարկում, քանի որ հողատարածքների խնդիր կա, որ վերջանական լուծված չէ: Ասուլիսի ժամանակ նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մեսչյանը նշեց, որ բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծված են: «Մի բան կարող եմ ասել, որ ճիշտ եք՝ երկար տևեց, բայց քանի որ շատ-շատ քանակի մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, շատ քանակի մարդկանց համար պետք է բախտորոշիչ որոշումներ կայացվեն, դրա համար հարցը մի քիչ հետաձգեց ժամկետները»,- ասաց նա:

Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ լրիվ հողամասերը ձեռք բերելուց հետո կդիմեննախագծման թույլտվության․ «Դրանից հետո արդեն կհաստատվի նախագիծը: Կարծում եմ՝ լոկալ, կենտրոնական հատվածի համար միգուցե սկսվի շինարարական աշխատանքը»։