Գլխավոր Uncategorized «Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

407
0

«Forbes» հեղինակավոր հանդեսի ռուսական ծառայությունը թողարկել է «Թանկարժեք իրեր» անվանումով ծրագիր, որում ներկայացվել են ռուս միլիարդատերերը, որոնց պատկանում են ամենաթանկ ինքնաթիռները:

Բիզնես-չվերթների թոփ-10 տերերի շարքում է հայտնվել ռուս ձեռնարկատեր,  «Մագնիտ» մանրածախ առեւտրային ցանցի սեփականատեր եւ հիմնադիր  Սերգեյ Գալիցկին (իրական ազգանունը Հարությունյան):

2018 թվականին Գալիցկիի կողմից ձեռք բերված «Gulfstream G650» ինքնաթիռը՝ M-YGLF (Իմ Գոլսթրիմ) բորտային համարով, հայտնվել է տասնյակի յոթերորդ տեղում, ինքնաթիռն արժե 60 միլիոն դոլար:

«Սա ամենաժամանակակից, եւ ուլտրահեռագնաց ինքնաթիռներից է: Այն կարող է հաղթահարել գրեթե 13000 կմ ճանապարհ՝ առանց հավելյալ լիցքավորման՝ բացելով 982 կմ/ժ արագություն»,-գրում է պարբերականը:

Միլիոնների արժեք ունեցող սեփական ինքնաթիռներով թռիչքներ իրականացնող բիզնեսմենների ցանկում  տեղ են գտել նաեւ հայկական ծագումով  ռուս գործարարներ, «Տաշիր» ընկերությունների խմբի  նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանն ու Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ  Ավդալյանը:

Հոդվածի հեղինակները նշել են, որ ըստ իրենց տեղեկությունների, Սամվել կարապետյանին է պատկանում Gulfstream G650 մակնիշի ինքնաթիռ, իսկ Ավդալյանին՝ Bombardier Global 6000 մակնիշի: