Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Ֆրանկֆուրտում ադրբեջանցիները գողացել են հայկական քարտեզները (լուսանկարներ)

Ֆրանկֆուրտում ադրբեջանցիները գողացել են հայկական քարտեզները (լուսանկարներ)

Հոկտեմբեր 13, 2017 16:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

a3cf98db20ec9f3c3e1554f8b3713d9d

Այս օրերին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ ներկայացված հայկական տաղավարում ժամեր առաջ տհաճ միջադեպ է գրանցվել, իրավիճակի սադրիչը եղել է Ադրբեջանի պատվիրակությունը. գրում է Hraparak.am-ը:

Բանաստեղծ, մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ, ով պատմեց, որ հայկական տաղավարը տոնավաճառում իր բնականոն աշխատանքներն էր տանում, երբ նկատել են, թե ինչպես երկու հոգի մտել են հայկական տաղավար ու վերցնելով ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները հեռացել։ Իրենք՝ լրատվության ներկայացուցիչների հետ հետեւելով այդ մարդկանց, տեսել են, որ վերջիններս Ադրբեջանի տաղավարից են․ «Մենք անվնաս հետ վերցրեցինք քարտեզները, թեեւ իրենք իրենց լրատվականներում գրել էին, որ եկել պատռել են մեր քարտեզները, բայց դա իրականության հետ կապ չունի։ Դրանից հետո մենք հրավիրեցինք եւ ոստիկանությանը եւ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի կազմակերպիչներին, որպեսզի կարգի բերեն ադրբեջանցիներին։ Բնականաբար եւ ոստիկանությունը եւ Հայաստանի հարեւան տաղավարները՝ Հունգարիան, Ուկրաինան եւ էլի ուրիշները տեսան, թե ինչպես էին նրանք փորձում գողություն անել հայկական տաղավարից՝ բոլորիս աչքի առջեւ։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը գրքի միջազգային ցուցահանդեսն էլ է փորձում քաղաքականացնել, որը չպետք է լինի քաղաքական»,-ասում է նա ու նկատում, որ Ադրբեջանի տաղավարի 80 տոկոսը քարոզչական գրականություն է ուղղված Հայաստանի, Արցախի դեմ, մինչդեռ հայաստանյան տաղավարում նման բան չես գտնի, բացառությամբ մի քանի քարտեզների, որոնք ամեն տարի ցուցադրվում են գրքի ցուցահանդեսներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

scroll to top