Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Ծափողջույններ՝ ի պատիվ Ազնավուրի հավերժ ներկայության

    Ծափողջույններ՝ ի պատիվ Ազնավուրի հավերժ ներկայության

    Ծափողջույններ՝ ի պատիվ Ազնավուրի հավերժ ներկայության
    Հոկտեմբեր 11, 2018 11:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթն սկսեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի մասին խոսքով:

    «Այնքան թանկ մի անձնավորություն, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին, այդ մեծ անձնավորությունը, ֆրանսերեն լեզվի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի էր, բայց միևնույն ժամանակ՝ 100 տոկոսով հայ: Ինչպես ինքն էր ասում՝ այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ դրսևորելու համար իր նվիրվածությունը սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև նշանավորելու համար Ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայում էր»,- նշեց վարչապետը:

    Նրա խոսքով՝ ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել, դեռ երկար կմնան մեր հիշողությունում. «Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք: Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպանը, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունը աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար: Նա հեռացավ մեզանից, բայց ներկա է մեր մտքերում»:

    Նիկոլ Փաշինյանը ներկաներին խնդրեց Ազնավուրի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի հավերժ ներկայությունը:

     Էմմա Հովսեփյան

    Նման թեմաներ

    scroll to top