Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Արցախ » Ֆրանս-հայկական արտադրության «Մենք ենք, մեր սարերը»

    Ֆրանս-հայկական արտադրության «Մենք ենք, մեր սարերը»

    Ֆրանս-հայկական արտադրության «Մենք ենք, մեր սարերը»
    Հուլիս 10, 2018 16:56 Արցախ, Լուրեր, Կինո A+ / A-

    Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական կինոնկարը ներկայացնում է Կովկասի լեռներում քիչ հայտնի երկիր Արցախը՝ մի հանրապետություն, որը շարունակում է պայքարել իր անկախության համար: Ռեժիսորը դիմանկարների պատկերասրահի միջոցով բացահայտում Է նրանց, ովքեր ազատության փնտրտուքում ձևավորում են այս ժողովրդի առօրյա կյանքը:

    Ժապավենն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնում: Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ռեժիսորը:
    «Քառօրյա պատերազմից մի քանի ամիս անց մեկնեցի Արցախ և զարմացած էի այն մթնոլորտով, որը կար այնտեղ: Ուժեղ, ամուր և առաքինի են արցախցիները:
    Քանի որ Ֆրանսիայում Արցախը հայտնի է քաղաքական հակամարտությունների կիզակետում լինելով` փորձեցի այս կինոնկարով ցույց տալ Արցախի մյուս կողմը` մարդկանց առօրյան, նիստուկացը, կնոջ դերը»,-նշեց Խայաջանյանը:
    Նրա խոսքով` Ֆիլմը բազմիցս ցուցադրվել է ֆրանսիական քաղաքներում, բայց կան քաղաքներ, որոնք հրաժարվում են դա անել, քանի որ պատճառը քաղաքական է:
    Առնո Խայաջանյանը 2012-ին նկարահանել է «Կորուսյալ հորիզոններ» կարճամետրաժ ֆիլմը, որը ցուցադրվել է 22 ՄԿՓ-երում, լավագույն դերակատարման համար մրցանակ շահել Մըլուզում, իսկ լավագույն ֆիլմի համար՝ Ֆենասյեի ՄԿՓ-ում: 2014-ին Խայաջանյանը կարճամետրաժ ֆիլմի է վերածել Լորա Դեպրենի ֆրանսիական պիեսը: «Վատ աղջիկը» ներկայացվել է 23 ՄԿՓ-երում՝ նվաճելով Vimeo-ի և Ժյուրիի մրցանակները Sundance հեռուստաալիքի մրցույթում: 2015-ին Խայաջանյանը ասպարեզ է հանել իր հայ նախապապերի պատմությունից ոգեշնչված «Քարքարոտ ճամփաներ» վավերագրական աշխատանքը, որն արժանացել է ֆրանսիացի քննադատների գնահատանքին և մասնակցել 24 ՄԿՓ-ի, շահել Իսմայիլիայի (Եգիպտոս) ԿՓ-ի ժյուրիի մրցանակը, իսկ ԿՓ-ում լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվել: 2017-ին ARTE ալիքով ցուցադրվել է Խայաջանյանի «Խուլ սրտեր» նոր ֆիլմը:

    Նման թեմաներ

    scroll to top