Ֆրանսիացի հայտնի դերասան, «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին ծեծի է ենթարկվել Մոսկվայի Voice կարաոկե բարում: Նրա փաստաբանը Նարեկ Կոստանյանն է: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը:
Կոստանյանը երեկ 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է, որ վիճաբանությունը ծագել է դերասանի և բելառուսցիների խմբի միջև, որոնք խմած են եղել, միկրոֆոնը չեն զիջել, միայն իրենք են երգել: Հարձակվողները դերասանի դեմքին այնպես ուժեղ են խփել, որ նա վիրահատվել է Գելմգոլցի անվան աչքի հիվանդանոցում: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի գիշերը Տվերսկայա փողոցի վրա գտնվող բարում: Նասերին եղբոր՝ Լարբիի հետ էր եկել:
Ֆրանսիացի դերասանը պահանջում է քրեական գործ հարուցել, ցանկանում է փոխհատուցում ստանալ, դատաբժշկական քննություն է նշանակվել: Նարեկ Կոստանյանը համոզված է, որ Սամի Նասերիին վիրավորողները, նրա վրա հարձակվողները ճանաչել են կինոաստղին: «Նույնիսկ հնարավոր է, որ դա է եղել շարժառիթը, որպեսզի հպարտանան, թե՝ «տեսեք ում հետ ենք կռվել, ում ենք ծեծի ենթարկել», – ասել է փաստաբանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: