Գլխավոր Լուրեր Ֆրանսիական համալսարանը 2011-ից ապօրինի է տրամադրում հայկական դիպլոմները (տեսանյութ)

Ֆրանսիական համալսարանը 2011-ից ապօրինի է տրամադրում հայկական դիպլոմները (տեսանյութ)

5
0

Ֆրանսիական համալսարանի տղա շրջանավարտները դժգոհ են։ ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշման համաձայն իրենք չեն կարող ստանալ տարկետման հնարավորություն, քանի որ հավաքած միավորներով չեն հաղթահարել սահմանված շեմը: Այս մասին գրում է a1plus.am-ը։

Ըստ որոշման՝ տարկետումից կարող են օգտվել միայն 20-ից 18 միավոր հավաքած ուսանողները, սակայն Ֆրանսիական համալսարանում գնահատման չափորոշիչները տարբեր են, այստեղ բարձր միավոր է համարվում 16-ը:

«Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ներքին կարգ է ընդունում, որը հակասում է օրենքին, քանի որ Ֆրանսիայում գերազանցության շեմը 20-ից 16-ն է, սակայն մեզ մոտ օրենքով 20-ից 18-ի դեպքում կարող ենք ստանալ տարկետման հնարավորություն»,-նշում է Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Վահե Թումանյանը:

Շրջանավարտների խոսքով՝ իրենց չի տրամադրվում դիպլոմի ներդիրը, որը կարևոր տեղեկատվություն է տալիս տարվա ընթացում ստացած գնահատականների, ժամերի և մասնագիտության մասին, որը անհրաժեշտ փաստաթուղթ է արտասահմանյան բուհ դիմելու համար:

«Օրենքով սահմանված կարգով մեզ չի տրամադրվում դիպլոմի ներդիրը, որը տեղեկատվություն է տալիս տարվա գնահատականների ժամերի և մասնագիտության մասին և պետք է գալիս արտասահմանյան բուհ դիմելիս»:

Շրջանավարտները նաև դժգոհում են, որ 2011 թվականից ապօրինի է տրամադրվում հայկական պետական դիպլոմները, քանի որ ֆրանսիական համալսարանը չունի պետական հավատարմագրում:

«Ըստ օրենքի, եթե Հայաստանում գործող համալսարանը չունի պետական հավատարմագրում, նա չի կարող տրամադրել հայկական պետական նմուշի դիպլոմ: Սակայն ֆրանսիական համալսարանը տրամադրում է այդ դիպլոմները». նշեց Վահե Թումանյան: