Հինգշաբթի , 22 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ֆրանսիան հավատարիմ է իր հանձնառությանը՝ չմատակարարել զենք, որը կօգտագործվի ԼՂՀ հակամարտությունում

    Ֆրանսիան հավատարիմ է իր հանձնառությանը՝ չմատակարարել զենք, որը կօգտագործվի ԼՂՀ հակամարտությունում

    Ֆրանսիան հավատարիմ է իր հանձնառությանը՝ չմատակարարել զենք, որը կօգտագործվի ԼՂՀ հակամարտությունում
    Հուլիս 12, 2018 11:49 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ֆրանսիան հավատարիմ է իր՝ հակամարտության գոտիներ զենք կամ զինամթերք չմատակարարելու պարտավորություններին,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, իբր Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք չմատակարարելու արգելքը.

    Երևան Տոնավաճառ
    «Այդ լուրերին ծանոթանալուց հետո մենք անմիջապես հերքում տվեցինք, մի բան, որը հնարավորություն տվեց մեզ ևս մեկ անգամ ընդգծելու մեր դիրքորոշումը՝ Ֆրանսիան մանրակրկիտ, բծախնդրորեն հանձնառու է և հարգում է իր ստանձնած պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից, այսինքն՝ զերծ մնալ և ընդհանրապես չմատակարարել ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, որոնք ենթադրվում է, կարող են օգտագործվել այս պարագայում Լեռնային Ղարաբաղում», – ասաց դեսպանը:
    Հիշեցնենք, որ ադբեջանական լրատվամիջոցները հղում անելով AzeriDefence-ին գրել էին, որ Ֆրանսիան  իր ռազմաարդյունաբերական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Հետագայում Ֆրասնիայի դեսպանությունը հերքել էր այս տեղեկատվությունը:

    scroll to top