Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Լուրեր » Ֆրանսիան հերքում է Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը չեղարկելու մասին լուրերը

    Ֆրանսիան հերքում է Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը չեղարկելու մասին լուրերը

    Ֆրանսիան հերքում է Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը չեղարկելու մասին լուրերը
    Հուլիս 11, 2018 15:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հերքել է ադրբեջանական աղբյուրների լուրերը, թե իբր Ֆրանսիան չեղարկել է Ադրբեջանի զենք վաճառելու արգելքը:

    «Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է», – ասված է ֆրանսիական դեսպանատան տարածած հաղոդագրությունում:

    Նշենք, որ նման լուր էր տարածել Azeri Defense լրատվական կայքը՝ վկայակոչելով զինվորական իր աղբյուրները: Այդ կայքը նաև հաղորդել էր, որ սեպտեմբերի 25-27-ը Ադրբեջանում կայանալիք ADEX-2018 ռազմական տոնավաճառում Ֆրանսիան լայնորեն ներկայացնելու է իր ռազմարդյունաբերական արտադրանքը:

    scroll to top