Երեքշաբթի , 23 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ֆրանսիայի դատարանները պետք է զերծ մնան ժողովրդական դիվանագիտությունից․ փոխնախարար

    Ֆրանսիայի դատարանները պետք է զերծ մնան ժողովրդական դիվանագիտությունից․ փոխնախարար

    Ֆրանսիայի դատարանները պետք է զերծ մնան ժողովրդական դիվանագիտությունից․ փոխնախարար
    Հունիս 17, 2019 11:06 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Սա իրավական դաշտի խնդիր չէ, կարծում եմ՝ դատարանները պետք է զերծ մնան ժողովրդական դիվանագիտությունից: Այս մասին  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում խոսեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի մի շարք դատարանnների կողմից Արցախի հետ համագործակցությունը չեղյալ հայտարարելու որոշումները։

    Ըստ փոխնախարարի՝ Ֆրանսիայում հասարակության ու քաղաքական դասի մոտ չկա պահանջ Արցախի հետ հարաբերություններն իջեցնելու կամ դրանք վերացնելու, հայկական կողմը ենթադրում է, որ դա ինչ-որ մասնավոր դեմարշ է եղել դատական համակարգի կողմից:

    «Մեր նպատակներից մեկն է, որպեսզի Ֆրանսիայի հասարակությունն իմանա, որ չճանաչված կարգավիճակը դեռ չի նշանակում, որ մի ամբողջ ժողովրդի, երկրամասի մարդասիրական, քաղաքական, քաղաքացիական օրակարգը չի կարող դառնալ ֆրանսիական ներքաղաքական օրակարգ: Համերաշխության մեսիջն է, որ կարծում եմ այստեղ խախտվել է: Իրավական թյուրըմբռնման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ֆրանսիայի ժողովրդի քաղաքների, տեղական ընտրված մարմինների բնական ընդզվումը՝ համերաշխության շրջանակ ստեղծելու Արցախի ժողովրդի հետ, հարցականի տակ է դրվում: Սա իրավական դաշտի խնդիր չէ, կարծում եմ՝ դատարանները պետք է զերծ մնան ժողովրդական դիվանագիտությունից: Սա է մեր դեսպանատան ու հայկական կազմակերպությունների մեսիջը, որը նրանք այս օրերին տարածում են Ֆրանսիայում»,- ասաց Գրիգոր Հովհաննիսյանը:

    Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:


    scroll to top