Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ֆրանսիայի դեսպանատունը՝ Արցախի համայնքների հետ հռչակագրերը չեղարկելու մասին

    Ֆրանսիայի դեսպանատունը՝ Արցախի համայնքների հետ հռչակագրերը չեղարկելու մասին

    Ֆրանսիայի դեսպանատունը՝ Արցախի համայնքների հետ հռչակագրերը չեղարկելու մասին
    Հունիս 14, 2019 13:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երեկ անդրադարձել էինք Ֆրանսիայի մի շարք դատարանների կողմից Ֆրանսիայի և Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության հռչակագրերի չեղարկմանը։

    Մասնավորապես, Արցախի ԱԳՆ-ից մեզ հայտնել էին, որ սույն թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Այնուհետև հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը։

    Araratnews.am-ը խնդրի վերաբերյալ գրավոր հարցում ուղարկեց նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին՝ մեկնաբանելու իրարահաջորդ այս չեղարկումների պատճառը։ Ստորև ներկայացնում ենք պատասխանը․

    «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ով իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով, չի մեկնաբանում Ֆրանսիայի արդարադատության որոշումները»:


    scroll to top