Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Ֆրանսիայի դեսպանը՝ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման մասին

    Ֆրանսիայի դեսպանը՝ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման մասին

    Ֆրանսիայի դեսպանը՝ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման մասին
    Հուլիս 12, 2018 15:36 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի կարծիքով՝ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը պետք է նախորդի հատուկ մասնագիտական երկխոսություն: Իսկ այդ խոսակցության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպական հանձնաժողովը կհամարի, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կետ առ կետ արդեն ապահովված են Հայաստանում:

    Ֆրանսիայի դեսպան Լաքոտը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

    «Երկխոսությունը, բնականաբար, պետք է հիմք ծառայի, որպեսզի վիզաների տրամադրման դյուրինացման գաղափարը կենսագործվի: Այդ խոսակցության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպական հանձնաժողովը կհամարի, որ բոլոր անհրաժեշտ պայամնները կետ առ կետ արդեն ապահովված են»,-ասաց Լաքոտը:

    Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Հայաստանում տեղի կունենա հանդիպում՝ ապաստան խնդրողների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով զբաղվող ֆրանսիական գործակալության մասնակցությամբ: Դեսպանի հավաստմամբ՝ ֆրանսիական գործակալությունը տեղում հենց կծանոթանա իրավիճակին և ի զորու կլինի  գնահատում կատարելու՝ ապաստան տալ, թե ոչ:  Այդ դեպքում գործընթացն ավելի արագ և դյուրին կլինի, քան եթե ՀՀ քաղաքացիները դիմեն ապաստան ստանալու համար:

    Նման թեմաներ

    scroll to top