Հինգշաբթի , 25 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ֆրանսիայի դեսպանությունը՝ տրանսգենդերին վիզա տալու մասին

    Ֆրանսիայի դեսպանությունը՝ տրանսգենդերին վիզա տալու մասին

    Ֆրանսիայի դեսպանությունը՝ տրանսգենդերին վիզա տալու մասին
    Ապրիլ 15, 2019 17:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Ըստ ինձ հասած շատ հավաստի տեղեկությունների՝ էն տրանսգենդերին, որ Ազգային ժողովում ելույթ ունեցավ, Ֆրանսիայի դեսպանատունն ընտանյոք հանդերձ վիզաները խփել ա, ու ոնց հասկացա՝ էդ տրանսգենդերը միտք ունի Ֆրանսիա տեղափոխվել: Երեկ իմացա էդ տեղեկությունը»,- ասել է  ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն այսօր «Ֆեյսբուքի» իր էջում:

    Հիշեցնենք՝ խոսքը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի մասին է, որը  նախորդ շաբաթ ելույթ ունեցավ  խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում եւ խոսեց տրանսգենդերների իրավունքների մասին: Ելույթից հետո հանրության մեծ մասը ընդվզեց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել  տրանսգենդերին ԱԺ  բերողին:

    Araratnews.am-ը զանգահարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի պատասխանատու Լենա Գյուլխասյանին՝ պարզաբանում լսելու: «Դեսպանությունը ո՛չ կարող է հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկությունը, քանի որ վիզա ստացողների տեղեկությունն անձնական տվյալ է, հետևաբար, չենք կարող որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը»,- ասաց մամուլի պատասխանատուն:

    Հարցին՝ իսկ  տրանսգենդերից դեսպանությունը որեւէ բողոք, դժգոհություն լսե՞լ է,  մամուլի պատասխանատուն նման տեղեկություն չգիտեր:


    Նման թեմաներ

    scroll to top