Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը մեկնարկեց (տեսանյութ)

    Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը մեկնարկեց (տեսանյութ)

    Ապրիլ 16, 2018 19:36 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց:

    Երևան Տոնավաճառ

    Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում բախումներ են եղել Փաշինյանի, նրա կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ, որի  հետեւանքով կա 46 տուժած: Նրանց թվում էր նաև Փաշինյանը, որին տեղափոխել էին «Նաիրի» ԲԿ:  Սակայն առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա դուրս է գրվել: Փաշինյանն ու նրա կողմնակիցները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ:

    Ի դեպ,  տեղեկացնենք, որ հանրահավաքը նախատեսված էր Բաղրամյան պողոտայում, սակայն Փաշինյանի հորդորով  ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ, քանի որ տեխնիկան Բաղրամյան պողոտա տեղափոխել չի լինում: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ   Վալերի Օսիպյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որը խոստացել է՝ ոստիկանների փշալարերն առաջ չեն գա:

    Մանրամասները՝ տեսանյութում:

     

     

     


    scroll to top