Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » editorial » Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը

    Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը

    Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը
    Հունվար 31, 2018 22:37 editorial, Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին:

    Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝  նա Թուրքիային զգուշացրել, որ եթե թուրքական կողմը շարունակի իր առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել տարածաշրջանում:

    «Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ դրա նպատակը ահաբեկչության  վտանգի դեմ պայքարը չէր, ապա դա մեզ համար կդառնա իրականում լուրջ խնդիր»,- նկատել է Մակրոնը: Նա Թուրքիային կոչ է արել գործողություններ իրականացնելուց առաջ խորհրդակցել  իր դաշնակիցների հետ:

    Ֆրանսիայի նախագահի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ասելով. «Ֆրանսիայի կարծիքը սխալմունք է, օկուպացման մասին խոսք չկա: Ամբողջ աշխարհը գիտի և պետք է իմանա, որ Թուրքիան երբեք  չի իրականացնում զավթողական գործողություններ: Եթե նայեք Եփրատի վահան գործողությանը, ապա կհամոզվեք դրանում»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

    Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top