Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » Լուրեր » «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոն

    «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոն

    «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոն
    Հունիս 14, 2018 12:48 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երևանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքի տարածքում և քաղաք Գորիսում (Սյունիքի մարզ)։

    Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:

    Վահանակ Ֆրեսկո փոքր թատրոն

    Ամեն տարի փառատոնի հարյուրավոր կամավորների ձեռքeրով պատրաստում են փառատոնի սիմվոլները՝ հուշանվերները, որոնք ունենում են իրենց ուղերձը: Հուշանվերների հազարավոր օրինակնեը հանդիսավոր կերպ՝ բեմականացմամբ բաժանվում են հանրությանը: Այս փոքրիկ հուշանվերները ոչ միայն գեղեցիկ խորհրդանիշ են այլև երիտասարդներին և խոցելի խմբերին միավորելու և ներառական կրթության միջոց:

    Նման թեմաներ

    scroll to top