Գլխավոր Լուրեր Ֆրեսկո. մասնակիցի′ր քո ՓառաՏոնին

Ֆրեսկո. մասնակիցի′ր քո ՓառաՏոնին

6
0

Ամառային վերջին օրերը հայաստանցիների և հյուրերի համար 8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական ժողովրդական տոնակատարություն՝ հանդիսատեսին  դարձնելով  արվեստի մի մասնիկը:

Փառատոնը կունենա երկու բացում. Մոսկվա  Կինոթատրոնում  կցուցադրվի  «Բարձունքիհատակից» ֆիլմը,  որից հետո կկայանա հանդիպում — քննարկում   ֆիլմը ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակիմրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է:

Իսկ օգոստոսի24 –ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր  բացումը,  որտեղ  կհնչի   Կոմիտաս՝ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու  և Վահագն Հայրապետյանի  կատարմամբ: Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի  համերգային ծրագրով:

Փառատոնի ծրագրում կընդգրկվեն բացօթյա տարածքում  և դահլիճներում  միջազգային  ֆիլմերի դիտում-քննարկում  ֆիլմերի հերոսների հետ,  ցուցահանդես  «Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ»:

Այս տարի Ֆրեսկոն լի է նաև նոր ծրագրերով. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրեսկոյիշրջանակներում կներկայացնեն  սեփական փառատոների  փորձառությունը, առաքելությունը և լավագույն ֆիլմերը՝ «Պատուհան» դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն, «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն  «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոն:

Իսկ փառատոնի՝ արտերկրից ժամանած և հայաստանյան 30 հյուրերը, փառատոնի ամբողջ ընթացքում կդառնանհանդիսատեսի ուղեկից – ընկերը արվեստում, որոնց թվում են՝ Հայր Մարեք Լիս (Լեհաստան), ով մի շարք  կինոփառատոներում հանդես է գալիսորպես ժյուրիի անդամ (Կանն, Բրատիսլավա, Ֆրիբուրգ, Վարշավա և այլն, իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, հյուրերի ցանկում են նաև կինոփառատոների նախագահներ , կինոգործիչներ,  հոգևորականներ:

Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից  ամենասիրված ծրագրով՝  վրանային  կինոճամբարով, որը կկայանա Հաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝  Սաղմոսավանքում:
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին:

Ոլորտում մասնագիտացված կառույցների հետհամագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են  փառատոնիկազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդիմասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը.  հայկական խաչքարեր՝  Նորատուսի,Գեղարդի,  Էջմիածնի և  Ջուղայի: