Գլխավոր Լուրեր Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեդիա

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեդիա

5
0

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Շվեդիա՝ աշխարհի առաջնության որակավորման փուլին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Շվեդիա, որտեղ հունվարի 30-ից փետրվարի 2-ը կկայանա Ֆուտզալի աշխարհի 2020թ. առաջնության որակավորման փուլի E խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականը հունվարի 30-ին կմրցի Շվեդիայի, հունվարի 31-ին՝ Բելգիայի, փետրվարի 2-ին՝ Մալթայի հավաքականների հետ: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Շվեդիայում կայանալիք հանդիպումներին մասնակցելու համար թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահ

Սարգիս Ասկաջյյան «Ռասինգ», (Բեյրութ, Լիբանան)

Դեյվիդ Ռիկարդո Չավես, «Քրիստոս ՖԱ», ԱՄՆ

Ֆուտբոլիստներ

Գարեգին Մաշումյան, «Լեո»

Սարո Գալստյան, «Լեո»

Հակոբ Ուզունյան, «Լեո»

Սարո Մարդանյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, «Լեո»

Գոռ Սարգսյան, «Լեո»

Խաչատուր Միքայելյան, «Լեո»

Անդրանիկ Կարապետյան, «Լեո»

Սարգիս Նասիբյան, «Արմենիա Թրավել»

Դավիթ Սուջյան, «Արմենիա Թրավել»

Էդգար Կիրակոսյան, «Արմենիա Թրավել»

Տիգրան Վարդանյան, «Կումայրի»

Սարգիս Մարգարյան, «Բորիսով 900» (Բելառուս)