Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Գ. Ծառուկյանի ջանքերով բացվեցին “Մուլտի Սոլար” և “Մուլտի Գրուպ” Տեքստիլ գործարանները

    Գ. Ծառուկյանի ջանքերով բացվեցին “Մուլտի Սոլար” և “Մուլտի Գրուպ” Տեքստիլ գործարանները

    Նոյեմբեր 6, 2018 23:45 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    “Multi Group” կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ Առինջ Մոլ առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող տարածքում բացվել է միանգամից երկու գործարան՝ արևային համակարգերի և տեքստիլի: Արևային վահանակների նախագծմամբ,արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող Մուլտի Սոլար ընկերության գործարանում ավելի քան 10-ը միլիոն դոլարի ներդրման շնորհիվ կստեղծվի մոտ 200 նոր աշխատատեղ: Արտադրանքի իրացման հիմնական շուկաները կլինեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Բացված հաջորդ գործարանը Մուլտի Գրուպ Տեքստիլ ընկերության սրբիչի արտադրությամբ զբաղվող գործարանն է: Multi Group-ի ու սիրիական “Սաբաղ գրուպի” հիմնադրած տեքստիլ արդյունաբերության այս գործարանը կթողարկի որակյալ արտադրանք, որի հումքը 100% մաքուր բամբակյա մանվածքն է: Գագիկ Ծառուկյանի ներդրումային հերթական խոշոր ծրագրի մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում:

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top