Գլխավոր Լուրեր ԳԱԱ-ն հիմնադրում է «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը

ԳԱԱ-ն հիմնադրում է «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը

3
0

Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշվել է հիմնադրել «Հայկական  տնտեսագիտական հանդես» գիտական  պարբերականը: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Տարեկան կհրատարակվի հանդեսի 3 համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Բացի այդ, լավագույն գիտական հոդվածների հավաքածուն կհրատարակվի անգլերեն լեզվով 1 համարում:

ՀՀ ԳԱԱ «Հայկական  տնտեսագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր է ընտրվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը: