Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » editorial » Գագիկ Սուրենյանը՝ ցուրտ ձմռան լուրերի մասին

    Գագիկ Սուրենյանը՝ ցուրտ ձմռան լուրերի մասին

    Սեպտեմբեր 14, 2017 12:52 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    սուրենյան

    Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ  այս տարի գիտնականները կանխատեսել են ցուրտ ու երկարատեւ ձմեռ:

    Արդյոք այս տեղեկությունը հավաստի՞ է` կապ հաստատեցինք ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ  Գագիկ Սուրենյանի հետ: Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը տարածվել է ռուսական ֆեյք կայքերից: «Ես ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ այս կարծիքը։ Միայն կարող եմ ասել, որ օդերևութաբանական համաշխարհային կենտրոնները՝ Մելբուռնը, Վաշինգտոնը և Մոսկվան և առհասարակ ոչ մի օդերևութաբանական ազգային ծառայություն, նման հայտարարություն չի արել: Ես տեղյակ չեմ, թե որտեղից է տարածվել այս ինֆորմացիան»,- ասաց նա:

    ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի  պարզաբանմամբ` ձմռան վերաբերյալ կանխատեսումներն ավարտվում են նոյեմբերին։ Այդ կանխատեսումները,  մասնագետի խոսքով,  հիմնված են երկրագնդի մասշտաբով մթնոլորտի շրջանառական պրոցեսների մանրամասն ուսումնասիրության և հատուկ մաթեմատիկական մոդելներով կլիմայական տվյալների հաշվարկումների վրա։ «Այս պահին ես չեմ կարող ասել, ով է այս նյութի տարածման հեղինակը, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այն պաշտոնական բնույթ չի կրում և հաստատված չէ ո՛չ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, ո՛չ էլ այլ երկրների օդերևութաբանական ազգային ծառայությունների կողմից»,- մանրամասնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

    ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

    scroll to top